11 հունվարի 2012 - 17:08 AMT
Բուլղարիայի խորհրդարանը չի ընդունել Հայոց ցեղասպանության մասին բանաձևը

Այսօր Բուլղարիայի խորհրդարանում քննարկել են Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևը: Սակայն, ինչպես գրում են բուլղարական ԶԼՄ-ները, խորհրդարանը չընդունեց բանաձևը, չնայած, որ քաղաքների մեծ մասն արդեն ճանաչել է այն:

Ինչպես նշել է այս առնչությամբ ծայրահեղ ազգայնական կուսակցության ներկայացուցիչ Վոլեն Սիդերովը, «պատմության որոշ ասպեկտներ թաքցնելն ինձ համար հավասարազոր է դեմագոգիային»:

Բանաձևի չընդունման պատճառը թուրքական ծագումով բուլղարացիների մեծ քանակն է, որոնք միշտ դեմ են հանդես գալիս Հայոց ցեղասպանության ճանաչմանը:

1396-1878թթ. Բուլղարիան եղել է Օսմանյան կայսրության կազմում: 1876թ. Թուրքիան դաժանորեն ճնշեց ապրիլյան ապստամբությունը Բուլղարիայում: Սերբիան ու Չերնոգորիան պատերազմ են հայտարարել Օսմանյան կայսրությանը: Ռուսաստանն աջակցեց սլավոնական ժողովրդներին և 1877թ. ապրիլի 24-ին պատերազմը սկսեց: Բուլղարիայում այդ պատերազմն անվանեցին Ազատագրական պատերազմ:

Ռուսաստանի և Օսմանյան կայսրության միջև 1878թ. մարտի 3-ին կնքված Սան-Ստեֆանոյի խաղաղ պայմանագրով Բուլղարիան դարձավ անկախ պետություն: