14 հունվարի 2012 - 10:45 AMT
Նիկ Սմարթը Արցախի նախագահին է ներկայացրել The HALLO TRUST-ի 2012 թ. ծրագիրը

Հունվարի 13-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Վասիլի Աթաջանյանն ընդունել է բրիտանական ոչ կառավարական The HALLO TRUST կազմակերպության ղարաբաղյան գրասենյակի ղեկավար Նիկ Սմարթին:

Նիկ Սմարթը հաղորդել է, որ արտաքին քաղաքական գերատեսչություն իր այս այցելությունը կրում է ճանաչողական բնույթ: Նա ներկայացրել է կազմակերպության 2012 թ. ծրագիրը, նշելով, որ կգործադրվեն բոլոր ջանքերը` շարունակելու և զարգացնելու The HALLO TRUST-ի և ԼՂՀ իշխանությունների միջև հաստատված համագործակցության ավանդույթները, հայտնում է ԼՂՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

Զրույցի ընթացքում Վասիլի Աթաջանյանն ընդգծել և կարևորել է The HALLO TRUST-ի գործունեությունը ԼՂՀ տարածքի մարդասիրական ականազերծման ուղղությամբ, վստահեցրել, որ ԼՂՀ արտաքին քաղաքական գերատեսչությունն այսուհետ ևս աջակցություն է ցուցաբերելու կազմակերպության գործունեությանը:

անդիպման մասնակիցները նշել են տարածաշրջանում խաղաղության և կայունության հետագա ամրապնդման անհրաժեշտությունը: