14 հունվարի 2012 - 13:21 AMT
Էդգար Մանուչարյանը վնասվածքի պատճառով չի շարունակի մասնակցությունը Թուրքիայում ընթացող «Ուրալի» հավաքին

Ֆուտբոլի «Ուրալ» ակումբը, որը հանդես է գալիս Ռուսաստանի ֆուտբոլի ազգային լիգայում, ուսումնամարզական հավաք է անցկացնում Թուրքիայում:

Ինչպես հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը, վնասվածքի պատճառով հավաքին այլևս չի մասնակցի Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը:

Մանուչարյանը վերջերս է ապաքինվել վնասվածքից, որի պատճառով երկար ժամանակ չէր կարողանաում խաղալ: