14 հունվարի 2012 - 13:46 AMT
Երևանի բնակչուհին թունավորվել է ու հիվանդանոցի ճանապարհին մահացել

Հունվարի 14-ին ժամը 12.10-ին արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոնում տեղեկություն է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց փողոցի թիվ 16 շենքի 74-րդ բնակարանի բնակիչներից ահազանգ է ստացվել թունավորման մասին: Նույն բնակարանի բնակչուհի` 1954 թ. ծնված Սոֆյա Մաթևոսյանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է: