14 հունվարի 2012 - 14:42 AMT
Հունվարի 14-ին տեղի կունենա Հայաստանի շախմատի առաջնության 4-րդ տուրը

Հունվարի 14-ին Երևանի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը տեղի կունենա Հայաստանի շախմատի առաջնության 4-րդ տուրը:

Այս տուրին կմասնակցեն Տիգրան Պետրոսյան-Արման Փաշիկյան, Լևոն Բաբուջյան-Կարեն Գրիգորյան, Հրանտ Մելքումյան-Ավետիք Գրիգորյան, Հրայր Սիմոնյան-Արտաշես Մինասյան և Սամվել Տեր-Սահակյան-Ռոբերտ Հովհաննիսյան զույգերը: Առաջնության առաջատարներից մեկը՝ Զավեն Անդրիասյանն այս տուրում հանգստանում է:

Երեք տուրից հետո Մելքումյանը, Մինասյանը, Պետրոսայնն ու Անդրիասյանը երկուական միավոր ունեն և զբաղեցնում են 1-4 տեղերը:

2012թ. Հայաստանի չեմպիոնը կընդգրկվի Հայաստանի տղամարդկանց հավաքականում, 1-3 տեղերը զբաղեցրած մարզիկները իրավունք կստանան մասնակցելու 2013թ. Հայաստանի առաջնությանը, 1-5 տեղերը զբաղեցնողները կմասնակցեն Եվրոպայի անհատական առաջնությանը, իսկ 6-8 տեղերը զբաղեցնողները՝ միջազգային Aeroflot open մրցաշարին: