14 հունվարի 2012 - 15:08 AMT
Ահմեդ Դավութօղլու. Թուրքիան մտադիր չէ հարձակվել իր հարևաններից ոչ մեկի վրա

Թեհրան կատարած այցի ժամանակ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ իր երկիրը մտադիր չէ հարձակվել իր հարևաններից ոչ մեկի վրա:

Բացատրելով Թուրքիայում ամերիկյան ՀՀՊ տարրերի տեղակայման անհրաժեշտությունը՝ Դավութօղլուն ասել է, որ համակարգը կրում է բացառապես պաշտպանական բնույթ, իսկ Թուրքիայի կառավարությունը թույլ չի տա օգտագործել իր տարածքը իր հարևանների դեմ ագրեսիվ գործողությունների համար:

Դավութօղլուն ասել է. «Թուրքիան մտադիր չէ հարձակվել իր հարևաններից ոչ մեկի վրա: Եթե հարևան պետություններից որևէ մեկը նման համակարգ տեղակայի, մենք դա չենք դիտարկի որպես սպառնալիք ազգային անվտանգությանը: