14 հունվարի 2012 - 15:32 AMT
Թողարկվել է միաժամանակ չորս iOS սարք լիցքավորող լիցքավորիչ

Kanex անունով մի ընկերություն CES 2012 միջազգային ցուցահանդեսին ներկայացրել է յուրօրինակ լիցքավորիչ iOS սարքերի համար։

Ինչպես գրում է i4u.com-ը, այն հատկապես հարմար է բոլոր նրանց համար, ովքեր ունեն մի քանի Apple սարքեր։ Լիցքավորիչի անունն է Sydnee։ Այն ունի 4 USB մուտք, որոնց միջոցով միաժամանակ կարելի է լիցքավորել 4 iOS սարք։ Յուրաքանչյուր մուտք ունի 2.1 ամպեր հոսանքի ուժ։

Ըստ i4u.com-ի սարքը բավական հզոր է 3 iPad պլանշետ միաժամանակ լիցքավորելու համար։ Sydnee Լիցքավորիչը վաճառքի կդուրս գա 2012-ի առաջին եռամսյակի վերջում և կարժենա 150 ԱՄՆ դոլար։

CES 2012 (Սպառողների էլեկտրոնիկայի ցուցադրություն) միջազգային ցուցահանդեսը անցկացվում է հունվարի 10-13-ը ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ցուցահանդեսի նախնական ցուցադրությունները մեկնարկել են հունվարի 5-ին։ Ցուցահանդեսին կներկայանան ընկերություններ ավելի քան 140 երկրներից։