15 հունվարի 2012 - 16:26 AMT
ՄԱԿ Գլխավոր քարտուղարը քննադատել է Իսրայելի զավթողական քաղաքականությունը

ՄԱԿ Գլխավոր քարտուղար Պան Գի Մունը կոչ է արել դադարեցնել արաբական տարածքների իսրայելյան օկուպացիան՝ ելույթ ունենալով արաբական աշխարհում ժողովրդավարության վերաբերյալ խորհրդաժողովում՝ Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում, հաղորդում է Ինտերֆաքսը:

«Պաղեստինյան և այլ արաբական տարածքների օկուպացիան, ինչպես և խաղաղ բնակիչների հանդեպ բռնությունը Իսրայելի կողմից պետք է ավարտվի»,- նշել է նա:

Գլխավոր քարտուղարի խոսքով՝ իսրայելյան բնակավայրերը՝ ինչպես հին, այնպես էլ նոր, անօրինական են. «Նրանք վնաս են հասցնում կենսունակ պաղեստինյան պետության ստեղծմանը»:

Ավելի վաղ Պաղեստինի ազգային վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբբասը հայտնել էր, որ չի համաձայնի Իսրայելի հետ ուղղակի բանակցությունների վերսկսմանը, քանի դեռ Արևմտյան ափին բնակավայրերի շինարարությունը դադարեցված չէ:

Իսրայելը օկուպացված պաղեստինյան տարածքներում բնակավայրերի շինարարությունն ակտիվացրել է անցյալ տարվա աշնանը՝ Մահմուդ Աբբասի կողմից Պաղեստինի անկախ պետության ճանաչման մասին հայտը ՄԱԿ ներկայացնելուց հետո: