19 ապրիլի 2003 - 00:03 AMT
ՀԱՅ ՕԴԱՉՈՒՆԵՐԸ ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ «ՀԱՅԿԱԿԱՆ ԱՎԻԱՈՒՂԻՆԵՐԸ» ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ «ՍԻԲԻՐ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԴԵՄ
«Հայկական ավիաուղիներ» ՓԲԸ-ի աշխատակիցները պահանջում են կանգնեցնել ռուսաստանյան «Սիբիր» ավիաընկերությանը հայկական ընկերության ուղերթների հանձնման գործընթացը: Բողոքողները դիմել են Հայաստանում ՄԱԿ-ի ներկայացուցչություն` պահանջելով պաշտպանել իրենց շահերը: Նրանց խոսքերով, ինչպես տեղեկացնում է «Առկա» գործակալությունը, ուղերթների հանձնումը կատարվում է առանց ընկերության աշխատակիցներին որեւէ սոցիալական երաշխիքներ տրամադրելու: Արդյունքում, «Հայկական ավիաուղիների» 1,5 հազար աշխատակիցների կեսից ավելին դառնում են գործազուրկ` աշխատանքային պայմանագրերի խախտման հետեւանքով: