16 հունվարի 2012 - 10:44 AMT
Թուրքիայում սկսել է գործել ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանության համակարգը

Հունվարի 1-ին թուրքական Մալաթիա քաղաքում սկսել է գործել ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանության համակարգը: Ինչպես հայտնում է «Mehr» գործակալությունը, անվտանգության միջոցները համակարգի շուրջ ուժեզացված են:

Հաղորդագրության մեջ նաև ասվում է, որ քանի որ չկան AN TYP-2-ի ազդանշանն օգտագործելու ունակ թուրք զինվորներ, դեկտեմբերի վերջին օբյեկտ են ժամանել ՆԱՏՕ-ի զինվորները, որոնք կղեկավարեն ՀՀՊ համակարգը, սակայն, քանի որ օբյեկտը պատկանում է Թուրքիային, ամերիկացիները կաշխատեն թուրք հրամանատարների ղեկավարությամբ: