16 հունվարի 2012 - 11:37 AMT
Արաբական գարունը հասե՞լ է Ռումինիա

Ռումինիայում չեն դադարում նախագահի և կառավարության հրաժարականի պահանջով բողոքի ցույցերը: Հերթական բազմահազարանոց ցույցը Բուխարեստում կիրակի օրը վերաճեց ոստիկանության հետ բախումների: Ոստիկանությունը կիրառեց ջրցան մեքենաներ ու արցունքաբեր գազ: Առնվազն 6 մարդ վիրավորվել է, այդ թվում մեկ ոստիկան:

Բողոքի ցույցեր են տեղի ունենում նաև Ռումինիայի այլ քաղաքներում՝ երկրի բնակիչներն այդպիսով իրենց վրդովմունքն են հայտնում ժողովրդականություն չվայելող բաերփոխումների ու տնտեսումների դեմ, որը ծանր բեռ է դարձել միջին դասի ու չունեվորների համար:

Զիջելով ժողովրդի պահանջներին՝ նախագահ Տրայան Բասեսկուն ուրբաթ օրը հորդորել է կառավարությանը ետ կանչել առոջապահության ոլորտի բարեփոխումների նախագիծը, որը ենթադրում է բժշկական հաստատությունների մասնակի մասնավորեցում: Սակայն, դա չկասեցրեց բողոքի ցույցերը: Այդ երկրի քաղաքացիների համբերության բաժակը լցվել է. վերջին 2 տարում Ռումինիայում արդեն կրճատվել են ծախսերը՝ սաեռցվել են կենսաթոշակները, պետծառայողների աշխատավարձերը նվազել են 25 տոկոսով: Հարկերը բարձրացել են, հայտնում է Euronews-ը: