Արաբական պետությունների լիգան (ԱՊԼ) կդիտարկի Քաթարի շեյխ Համադ բին Խալիֆ ալ Թանիի առաջարկը Սիրիա զորքեր ուղարկելու վերաբերյալ: Նման հայտարարությամբ կիրակի օրը հանդես է եկել ԱՊԼ ղեկավար Նաբիլ ալ Արաբին, հայտնում է Lenta.ru-ն:
Միևնույն ժամանակ, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը, ԱՊԼ-ում նշել են, որ պաշտոնապես դեռ նման առաջարկ Քաթարից չեն ստացել: «Այս պահի դրությամն գոյություն չունի որևէ համաձայնություն տեսանելի ապագայում Սիրիա զորքեր մտցնելու վերաբերյալ»,-ասել է ԱՊԼ ներկայացուցիչեը
Քաթարի էմիր Համադ բին Խալիֆա ալ Թանին հայտարարել է, որ անհրաժեշտ է Սիրիա ուղղորդել արաբական պետությունների զորքեր՝ դադարեցնելու համար այնտեղ տիրող արյունահեղությունը: Այդ մասին նա ասել է ամերիկյան Սի-բի-էս հեռուստաընկերությանը տրված հարցազրույցում: Սա արաբական պետության ղեկավարի նմանատիպ առաջին հայտարարությունն է