11 նոյեմբերի 2003 - 21:32 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԻՆ
Դեկտեմբերի 11-12-ը Ժնեւում կայանալիք տեղեկատվական հասարակության հարցերին նվիրված համաշխարհային գագաթնաժողովում հայկական պատվիրակությունը կգլխավորի նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Մեդիամաքս» գործակալությունը, այսօր Երեւանում հայտնել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Լիզ Գրանդեն: Նա բարձր է գնահատել Հայաստանի ջանքերը, որոնք ուղղված են տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման տարածաշրջանային կենտրոն դառնալուն: