17 հունվարի 2012 - 15:29 AMT
Էրիկ Նազարյանի «Պոլիս» ֆիլմը կցուցադրվի Լոնդոնում

Հունվարի 25-ին Լոնդոնի Brunei Gallery Lecture Theatre-ում ցուցադրվելու է Էրիկ Նազարյանի «Պոլիս» ֆիլմը: Այդ մասին հայտնում է Բրիտանահայ համայնքային և եկեղեցական խորհրդի կայքը: Ցուցադրությունը տեղի է ունենալու Մեծ Բրիտանիայի «Հայ հիմնարկ» հաստատության աջակցությամբ:

Ֆիլմը նկարահանվել է Թուրքիայում: Գլխավոր հերոսը` ուդահար Արմենակը առաջին անգամ այցելում է Ստամբուլ կարևոր երաժշտական միջոցառման համար: Հերոսը, ում պապը փախել է նույն քաղաքից 1915 թ-ին, ժամանում է ատելության հույսով, սակայն ամեն ինչ փոխվում է: Նա փորձում է մեկ հին նկարով և փողոցի անունով գտնել իր պապիկին պատկանող երաժշտական գործիքների խանութի վայրը:

Էրիկ Նազարյանի «Պոլիս» ֆիլմի հյուսիսամերիկյան պրեմիերան տեղի է ունեցել 2011 թ-ի սեպտեմբերի 24-ին «Արփա» միջազգային կինոփառատոնի շրջանակում: