17 հունվարի 2012 - 16:13 AMT
Մարտին Շուլցն ընտրվել է Եվրախորհրդարանի նոր նախագահ

Հայտնի է դարձել Եվրախորհրդարանի նոր նախագահի անունը. դա գերմանացի սոցիալիստ Մարտին Շուլցն է, երեքշաբթի օրը հաղորդել է Եվրախորհրդարանի պաշտոնական կայքը:

Նա այդ պաշտոնին ընտրվել է 387 ձայնով: Շուլցը կգլխավորի Եվրախորհրդարանը մինչև 2014թ. հունիս:

Մարտին Շուլցը ծնվել է 1955թ. դեկտեմբերի 20-ին գերմանական Հելրաթ քաղաքում: