17 հունվարի 2012 - 18:22 AMT
Զմյուռնիայում թուրքական ռազմական ինքնաթիռ է ընկել

Թուրքիայի բանակի T-37 ռազմական ուսումնական ինքնաթիռը ջախջախվել է Զմյուռնիայի գավառում` երկրի արևմուտքում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Ինչպես հաղորդում են տեղական լրատվամիջոցները, երկու օդաչուներով ինքնաթիռը մեկնել էր Թուրքիայի ՌՕՈՒ Չիգլի ռազմակայանից և շարժվում էր Զմյուռնիայի գավառ, սակայն շուտով ընկել է Էգեյան ծովում` Ֆոչա բնակավայրի մոտ: Անկումից հետո օդանավում հրդեհ է բռնկվել: Ոչ պաշտոնական տվյալներով, ընկած ինքնաթիռում գտնվում էին թուրքական մի սպա և մի պաղեստինյան կուրսանտ:

Օդանավի օդաչուները դեռևս չեն գտնվել. ներկայումս նրանց որոնումները շարունակվում են: ԱՊ վայր են ուղղվել առափնյա հսկողության ռազմանավեր և քաղաքացիական նավեր: