17 հունվարի 2012 - 18:54 AMT
Ջոն Պրեսկոտը դրական է գնահատել ժողովրդավարական բարեփոխումների գործընթացը Հայաստանում

Հունվարի 17-ին Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն ընդունեց Հայաստանի հարցով Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԽԽՎ) մոնիտորինգի հանձնաժողովի համակարգող լորդ Ջոն Պրեսկոտին։ Ինչպես հաղորդում է օմբուդսմենի մամլո ծառայությունը, հանդիպման ընթացքում քննարկվեցին մի շարք հարցեր, որոնց թվում էին մարտի 1-ի իրադարձությունների արդյունքում 10 զոհերի մահվան հանգամանքների քննությունը և մարտյան հետևանքների վերացման ճանապարհները, 2012թ. կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական աշխատանքները, ինչպես նաև իրավապահ մարմինների համակարգում բարեփոխումները։

Ջոն Պրեսկոտը դրական գնահատեց ժողովրդավարական բարեփոխումների գործընթացը Հայաստանում։ Մարդու իրավունքների պաշտպանն իր հերթին իր պատրաստակամությունը հայտնեց օժանդակելու քննարկված խնդիրների հետ կապված յուրաքանչյուր նախաձեռնությանը։