11 նոյեմբերի 2003 - 18:25 AMT
ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՄՏԱԴԻՐ ՉԷ ԽԱՌՆՎԵԼ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆԸ
Ռուսաստանը ճնշում չի գործադրի ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների մասնակիցների վրա: Այդ մասին լրագրողներին այսօր հայտարարել է պաշտոնական այցով Երեւանում գտնվող Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովը: «Մենք մտադիր չենք խառնվել հակամարտությանը: Մեզ դա պետք չէ»,- ասել է նա: «Սակայն եթե մենք զգանք, որ հակամարտող կողմերի միջեւ կա մերձեցում, ապա պատրաստ ենք բոլոր ուժերով օգնել նրանց»,- ավելացրել է ՌԴ պաշտպանական գերատեսչության ղեկավարը: