17 հունվարի 2012 - 22:00 AMT
Նալբանդյանն և Լավրովը քննարկել են Ալիև-Սարգսյան հանդիպման նախապատրաստական աշխատանքները

Այսօր Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Սերգեյ Լավրովի աշխատանքային հանդիպումը: Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, բանակցություններին քննարկվել են երկկողմ օրակարգին առնչվող մի շարք հարցեր:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել առաջիկայում նախատեսվող Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպման նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ: