18 հունվարի 2012 - 12:12 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Սփյուռքի նախարարությունն ակտիվորեն պատրաստվում է Հայոց ցեղասպանության 100-ամյակին

Հայաստանի Սփյուռքի նախարարությունն ակտիվորեն պատրաստվում է Հայոց ցեղասպանության 100-ամյակին: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

«Հայաստանն ու Սփյուռքը շատ թշնամիներ ունեն Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում, որոնք ջանում են պառակտել մեզ: Սակայն, ես ցանկանում եմ հերթական անգամ նշել, որ Հայաստանն ու Սփյուռքը չեն կարող տարաձայնություններ ունենալ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում: Այդ մասին են վկայում մեր երկրի ղեկավարության հայտարարությունները: Մենք հետևողական ենք լինելու Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացն ավարտին հասնցնելու հարցում»,-ասել է նա:

Հակոբյանը նաև ողջունել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի առաջիկա քննարկումը Ֆրանսիայի Սենատում: «Արդեն փետրվարի 23-25 մենք Մարսելում մտադիր ենք խորհրդաժողով անցկացնել Եվրոպայի հայ համայնքների ու Ցեղասպանության գծով հանձնաժողովների ղեկավարների մասնակցությամբ՝ քննարկելու համար Ֆրանսիայի փորձը»,-ասել է նա՝ հավելելով, որ Փարիզի փորձը կարող է օրինակ ծառայել նաև այլ երկրների համար:

Օրինագիծը Ֆրանսիայի Սենատում կքննարկվի հունվարի 23-ին: Օրինագծով Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար նախատեսվում է 1 տարվա ազատազրկում կան 45 հազար եվրո տուգանք:

ՖՈՏՈՇԱՐՔ