Իսրայելի Heron անօդաչու թռչող սարքերը վերջին մի քանի ամիսներին հետևել են թուրք զինվորականներին Հաթայ և Ադանա նահանգներում, իսկ ստացված տեղեկությունները փոխանցել քրդերին: Այդ մասին հղում անելով աղբյուրին թուրքական հետախուզական ծառայությունում հայտնում է Today's Zaman-ը:
Ըստ պարբերականի աղբյուրների, Քրդական աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) մարտիկները գրոհայինների պատրաստման ճամբար են տեղակայել Սիրիայի հյուսիսում: Ըստ թուրքական հետախուզության, թուրք սահմանապահների թվաքանակի մասին տվյալները քրդերը ստացել են Իսրայելից:
Ըստ թուրքական կողմի, այդ տվյալները հաստատում են նաև Քրդական համայնքների միության անդամների հեռախոսազրույցները: Մասնավորապես Մեհմեդ Դիլեկչիի ու Մեսուդ Յասակի բանակցություններում քննարկվել է քուրդ գրոհայինների Իսրայելից ստացված հումանիտար օգնության խոշոր պարտիան: