18 հունվարի 2012 - 13:20 AMT
Լավրով. Արևմուտքը փորձում է խեղդել Իրանի տնտեսությունը, միջուկային ծրագիրն այստեղ կապ չունի

Իրանի հանդեպ պատժամիջոցների նպատակը Իրանի տնտեսությունը խեղդելն է, ինչպես նաև փորձ է առաջացնել բնակչության դժգոհությունը և ոչ մի կապ չունի միջուկային ծրագրի հետ, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը ամփոփիչ մամլո ասուլիսում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Այն, որ այժմ միակողմանի կարգով հավելում են արևմտյան երկրները, սեփական երկարաժամկետ պատժամիջոցներն ընդունելով Իրանի դեմ, ոչ մի ընդհանուր բան չունեն միջուկային զենքի չտարածման ռեժիմի ապահովման հետ»,- վստահ է ՌԴ ԱԳՆ ղեկավարը:

Արևմտյան երկրները մեղադրում են Իրանի միջուկային զենքի մշակման մեջ: Թեհրանը բազմիցս է հայտարարել, որ իր ատոմային ծրագիրը բացառապես խաղաղ բնույթ է կրում: