18 հունվարի 2012 - 15:43 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Պետեկամուտների կոմիտեի փոխնախագահը խնդիր չի տեսնում հարկեր/ՀՆԱ ցուցանիշների հարաբերակցության աճի մեջ

2011թ Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեին հաջողվեց ապահովել հարկեր/ՀՆԱ հարաբերակցության ցուցանիշի փաստացի աճ` մոտ 17 տոկոս, հունվարի 18 Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է պետական կառույցի փոնախագահ Արմեն Ալավերդյանը: Ընդ որում, նա նկատել է, որ տվյալ ցուցանիշի ապահովումը զարգացած երկրների ցուցանիշի հետ համեմատած, մեծամասամբ կախված է դրա հաշվարկման մեթոդներից, և «ես դրա աճի ապահովման հարցում խնդիրներ չեմ տեսնում»:

Պետական կոմիտեի ներկայացուցիչը չի բացառել, որ 2012-ին կարող է չհաջողվել ապահովել հարկեր/ՀՆԱ հարաբերակցության ցուցանիշների փաստացի աճ: «Միշտ չէ, որ հաջողվում է ապահովել այդ ցուցանիշի փաստացի աճ, քանի որ երկրի էկոնոմիկան աճում է, և առաջնային ոլորտների, օրինակ, գյուղատնտեսության ոլորտի հաշվին, որտեղ չի ապահովվում հարկերի մեծացում, չի հաջողվում դա իրականացնել»,-մեկնաբանել է նա: Այս համատեքստում Ալավերդյանը հավելել է, որ 2013 թ-ից սկսած, այդ ցուցանիշում կարտացոլվեն նաև պարտադիր սոցվճարումները, և «մենք միանշանակորեն կփոփոխոնք հարկեր/ՀՆԱ հարաբերակցության ցուցանիշները մինչև 20 տոկոս»:

ՖՈՏՈՇԱՐՔ