18 հունվարի 2012 - 17:18 AMT
Ֆրանսիայի Սենատի Սահմանադրական հանձնաժողովը դեմ է հանդես եկել Ցեղասպանության մասին օրինագծին

Ֆրանսիայի Սենատի Սահմանադրական հանձնաժողովը դեմ է հանդես եկելՀայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին՝ ընդունելով սենատորների միջնորդությունը, որոնք դեմ են այս օրինագծին:

Օրինագիծը մերժելու մասին առաջարկությունն ընդունվել է 23 «կողմ» և 9 «դեմ» ձայներով, 8 –ը ձեռնպահ են մնացել:

Ըստ սույն որոշման, Սենատը կքննարկի օրինագիծը, սակայն մինչ ընդհանուր քվեարկությունը հաշվի կառնվի վերոնշյալ հանձնաժողովի կարծիքը:

Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը կքննարկվի Սենատում հունվարի 23-ին: Թուրքիան սպառնում է օրինագծի ընդունման դեպքում ամբողջապես խզել հարաբերությունները Ֆրանսիայի հետ: