18 հունվարի 2012 - 17:56 AMT
ՀՀ դեսպանը կանադացի նախարարի հետ քննարկել է ղարաբաղյան հարցը

Հունվարի 16-ին, Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը հանդիպել է Կանադայի Ներգաղթի եւ քաղաքացիության հարցերով նախարար Ջեյսըն Քենիի հետ:

Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ-ն,կողմերը քննարկել են հայ-կանադական հարաբերությունների տարբեր ասպեկտները, կանադահայ համայնքի դրական դերը միջպետական հարաբերություններում եւ հայ-կանադական բարեկամության զարգացման հեռանկարները: Նախարար Քենիի խնդրանքով ՀՀ դեսպանը ներկայացրել է Հայաստանի մոտեցումները տաարածաշրջանային խնդիրների վերաբերյալ, ԼՂ հիմնահարցի շուրջ ընթացող բանակցությունների ընթացքը, Հայաստանի ներկա տնտեսական իրավիճակը:

Նախարար Ջեյսըն Քենին իր համակրանքն է հայտնել կանադահայ համայնքի, ինչպես նաև առ հասարակ, հայ ժողովրդի և նրա մշակութային ժառանգության վերաբերյալ: