18 հունվարի 2012 - 18:47 AMT
Երևանում քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և ԵՄ համագործակցության հեռանկարներ

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հունվարի 18-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեային: Ինչպես հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը, շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ` Սեյրան Օհանյանը նրան մաղթել է արգասաբեր աշխատանք:

Հանդիպմանը կողմերը քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության հեռանկարներ: