18 հունվարի 2012 - 20:27 AMT
Հայաստանի շախմատի առաջնության 7 տուրերից հետո, առաջատարը չի փոխվել

Հունվարի 18 Երևանում` Տիգրան Պետրոսյանի անվան Շախմատի տանը կայացել է Հայաստանի շախմատի առաջնության 7-րդ տուրը:

Առաջինը իրենց պարտիան ավարտել են առաջնության առաջատար Հրանտ Մելքումյանը և Զավեն Անդրիասյանը: Պարտիան ավարտվել է ոչ ոքի: Հաջորդ ոչ ոքին գրանցվել է Ռոբերտ Հովհաննիսյան-Ավետիք Գրիգորյան զույգի խաղից հետո: Ամենաերկար պարտիան Կարեն Գրիգորյանի և Սամվել Տեր-Սահակյանինն էր, որը տևել է մոտ 6 ժամ և ավարտվել է ոչ ոքիով: 7-րդ տուրում Հրայր Սիմանյանի նկատմամբ հաղթանակ է տարել Արման Փաշիկյանը, իսկ Տիգրան Պետրոսյանը` Լևոն Բաբուջյանի նկատմամբ:

Այս տուրից հետո Մելքումյանը հավաքել է 4.5 միավոր և շարունակում է զբաղեցնել առաջին հորիզոնականը, միչև 4-րդ հորիզոնականը կիսում են Անդրիասյանը, Հովհաննիսյանը և Պետրոսյանը: Հունվարի 19 կկայանա 8-րդ տուրը: