19 հունվարի 2012 - 12:45 AMT
Հայաստանը Հորդանանի հետ կկիսվի ատոմակայանի կառուցման իր փորձով

Հայաստանը և Հորդանանը համագործակցելու են ատոմային էներգետիկայի խաղաղ օգտագործման ոլորտում: Այդ մասին կառավարության նիստում հայտարարել է Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը:

Հայաստանի Հանրապետության կառավարությունն այսօրվա նիստում համաձայնություն է տվել Հայաստանի և Հորդանանի միջև ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման ոլորտում համագործակցության վերաբերյալ:

«Նրանք պատրաստվում են կառուցել ատոմակայան, այդ պատճառով լավ փորձի կարիք ունեն: Համագործակցելու ենք մասնագետների պատրաստման և փոխանակման ոլորտում ևս»,- հունվարի 19-ին լրագրողներին է հայտնել նախարարը: