19 հունվարի 2012 - 18:00 AMT
«Ակոսի» խմբագրության առջև մադկանց հսկայական քանակի պատճառով կապ չկա

2007թ. սպաված Հրանտ Դինքի կողմնակիցների ակնկալիքները գերազանցեցին բոլոր սպասելիքները, քանի որ այս տարի Ստամբուլի հայալեզու «Ակոս» թերթի խմբագրության առջև հավաքված մարդկանց քանակը հասնում է հարյուր հազարի:

Ինչպես հայտնում է PanARMENIAN.Net-ի աղբյուրը Ստամբուլում, ցույցի մասնակիցների հստակ քանակն անհայտ է, սակայն գրեթե բոլոր հարակից փողոցները լցված են մարդկանցով: «Մարդկանց մեծ քանակի պատճառով կապի հետ խնդիրներ են առաջանում: Կապ հաստատել հաջողվում է միայն խմբագրությունից հառանալով»:

Ըստ աղբյուրի, մարդիկ վանկարկում են իշխանություններին անարդարության մեջ դատապարտող կարգախոսներ: «Թաքսիմ հրապարակից դեպի «Ակոս» թեթրի խմբագրություն երթի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին Դինքի հիշատակը: Այնուհետև, խմբագրության պատշգամբից ելույթ ունեցան «Դինքի բարեկամները» կազմակերպության ներկայացուցիչներն, ինչպես նաև Դինքի ընտանիքի անդամները»,-հաղորդում է աղբյուրը:

2007թ հունվարի 19 Հրանտ Դինքը սպանվեց հենց իր թերթի խմբագրության առջև: Կասկածյալ Օգյուն Սամասթը ձերբակալվեց 32 ժամ անց: 2011թ. ամռանը Ստամբուլի դատարանը նրան դատապարտեց 21 տարվա ազատազրկման: Լսումների ժամանակ Սամասթը հայտարարեց, թե ինքը դարձել է թուրքական իշխանությունների հակահայկական քարոզչության զոհը: Նախօրեին թուրքական դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել Էրհան Թունջելին և 10 տարի ազատազրկման Յասին Հայալին, ովքեր մեղադրվում են «Ակոսի» գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության մասնակցության մեջ: