19 հունվարի 2012 - 20:41 AMT
ԱՄՆ-ը փորձում է համոզել Իրանին ձեռնամուխ լինել միջուկային հարցի շուրջ բանակցություններին

«Մենք ջանում ենք համոզել Իրանին ձեռնամուխ լինել միջազգային հանրության հետ միջուկային հարցի շուրջ բանակցություններին»: Ինչպես հաղորդում է SalamNews-ը, այդ մասին Բաքու կատարած այցի արդյունքներին նվիրված մամլո ասուլիսում ասել է Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Էրիկ Ռուբինը:

Ամերիկյան դիվանագետն ընդգծել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է Իրանի հետ քննարկումներ վարել բանակցությունների սեղանի շուրջ: «ԱՄՆ-ն արդեն կատարել է իր ընտրությունը: Այժմ Իրանի հերթն է»,- նշել է Էրիկ Ռուբինը: