19 հունվարի 2012 - 21:14 AMT
Ռուսաստանը ինտերնետ օգտագործողների թվով առաջատար է դարձել Եվրոպայում

Ռուսաստանը ինտերնետ օգտագործողների թվով առաջատար է դարձել Եվրոպայում` առաջ անցնելով Գերմանիայից, Ֆրանսիայից և Բրիտանիայից, որոնք զբաղեցնում են համապատասխանաբար երկրորդ, երրորդ և չորրորդ տեղերը, հաղորդում է ComScore ընկերությունը:

Հաշվետվության համաձայն, 2011թ. նոյեմբերին ռուսական ինտերնետ-լսարանը կազմել է 52 486 միլիոն օգտատեր: Համեմատության համար` Գերմանիայի ինտերնետ-լսարանը կազմում է 50 856 միլիոն օգտատեր, Ֆրանսիայինը` 42 939 միլիոն օգտատեր, Մեծ Բրիտանիայինը` 37 477 միլիոն օգտատեր, հաղորդում է BBC-ն: