20 հունվարի 2012 - 14:15 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
IFC ծրագրում է 2012 ֆինանսական տարում Հայաստանի տնտեսությունում ներդնել նվազագույնը 70 մլն դոլար

Համաշխարհային բանկի անդամ IFC Միջազգային ֆինանսական գործակալությունը ծրագրում է 2012 ֆինանսական տարում Հայաստանի տնտեսությունում ներդնել ոչ պակաս քան նախորդ տարի: Այդ մասին հունվարի 20 Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանում IFC-ի ներդրումների գծով խարհրդական Արման Բարխուդարյանը: Ըստ նրա, ֆինանսական տարին միջազգային կազմակերպությունը փակում է հունիսի 30-ին, և, դրանից ելնելով, 2010թ Հայաստանի էկոնոմիկայում ներդրվել է 35 մլն դոլար: 2011թ հունիսի 30-ի դրությամբ, IFC-ն գումարը կրկնապատկել է` 70 մլն դոլար: «2012թ հունիսի 30 դրությամբ IFC ծրագրում է Հայաստանի տնտեսությունում ներդնել ոչ պակաս քան նախորդ տարի»,-հավելել է նա: Արամ Բարխուդարյանը նաև հիշեցրել է, որ Հայաստանը դարձել է IFC-ի անդամ 1995թ., և այն պահից ի վեր IFC-ն 147 մլն. ԱՄՆ դոլարի ներդրում է կատարել 28 ծրագրում` ֆինանսական շուկաների, արտադրության, էներգետիկայի և հանքարդյունաբերության ոլորտներում: IFC-ի խորհրդատվական ծառայություններն ուղղված են ֆինանսական հատվածին, կայուն էներգետիկայի զարգացմանը և գործարար միջավայրի պարզեցմանը:

ՖՈՏՈՇԱՐՔ