20 հունվարի 2012 - 20:45 AMT
Լևոն Արոնյանը հաղթել է ադրբեջանցի Վուգար Գաշիմովին Վեյկ-ան-Զեեում սուպերառաջնության 6-րդ տուրում

Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը 4,5 միավորով շարունակում է մնալ Վեյկ-ան-Զեեում ընթացող «Տատա Սթիլ» շախմատի ավանդական փառատոնի առաջատարներից մեկը: 6-րդ տուրում Արոնյանը սպիտակ ֆիգուրներով առավելության է հասել Վուգար Գաշիմովի (Ադրբեջան) հանդեպ:

7-րդ տուրում Արոնյանը սևերով կխաղա ուկրաինացի Վասիլի Իվանչուկի հետ: