21 հունվարի 2012 - 11:00 AMT
ՀՀ նախագահը անձա՞մբ կգլխավորի ՀՀԿ համամասնական ցուցակը

«Հրապարակի» տեղեկություններով՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը արդեն վերջնական որոշում է կայացրել՝ 2007 թ. նման, անձամբ գլխավորել ՀՀԿ համամասնական ցուցակը: Ինչպես 2007թ., Սերժ Սարգսյանը մտադիր է միայնակ իրականացնել ՀՀԿ նախընտրական քարոզչությունը և իր հետ նախընտրական հանդիպումների չտանել ՀՀԿ վերնախավի և կառավարության ներկայացուցիչներին: