21 հունվարի 2012 - 14:57 AMT
Հունվարի վերջում Բեյրութում տեղի կունենա քրիստոնյա-մահմեդական խորհրդաժողով

Հունվարի 24-28 Բեյրութի արվարձան Անթիլիասում տեղի կունենա քրիստոնյա-մահմեդական խորհրդաժողով Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի հովանու ներքո:

Խորհրդաժողովին կմասնակցեն տարբեր դավանանքների, մտավորականության, ՀԿ-ների 50 ներկայացուցիչներ:

Խորհրդաժողովի հիմնական օրակարգում կլինեն քրիստոնյա-մահմեդական համագործակցության հարցեր, նրա ամրապնդմանն ու խորացմանն ուղղավծ հարցեր:

Խորհրդաժողովի բացումը տեղի կունենա երեքշաբթի երեկոյան, որին ներկա կլինեն Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը, Եկեղեցիների համաշխարհային խորհրդի գլխավոր քարտուղար Օլավ Ֆյուսկյե Թվեյթը և Քրիստոնյա-մահմեդական երկխոսության հանձնաժողովի գլխավոր քարտուղար Մոհամմադ Սամակը: