Հունվարի 18-ին Վիեննայի KulturKontakt Austria կենտրոնի ցուցահանդեսային համալիրում ներկայացվել է հայ նկարիչներ Կարինե Մացակյանի, Մհեր Ազատյանի և Կարեն Ալեքյանի աշխատանքների ցուցահանդեսը` Ambiguous Boundaries (Երկիմաստ սահմաններ) վերնագրով: Ցուցահանդեսն իրականացվել է Ավստրիայի կրթության, արվեստի և մշակույթի դաշնային նախարարության կողմից ամեն տարի կազմակերպվող Artist in Residence ծրագրի շրջանակներում և KulturKontakt Austria կենտրոնի աջակցությամբ:
Ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությանը ելույթ է ունեցել ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը: Ցուցահանդեսի բացմանը ներկա էին Ավստրիայի արտաքին գերատեսչության ներկայացուցիչներ, ավստրիացի արվեստագետներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:
Ցուցահանդեսը կշարունակվի մինչև փետրվարի 24-ը: