21 հունվարի 2012 - 17:29 AMT
Համաշխարհային շուկաներում նավթի գները նվազել են` հասնելով ամսվա նվազագույն մակարդակին

Ուրբաթ` հունվարի 20, համաշխարհային շուկաներում նավթի գները նվազել են` հասնելով ամսվա նվազագույն մակարդակին:

Նյու Յորքի ֆոնդային բորսայում առևտրի արդյունքում «սև ոսկու» արժեքը 1.93 դոլարից նվազել է մինչև 98.46 դոլար: Լոնդոնում բարրելի գինը 1.69 դոլարից նվազել է 109.86 դոլարի, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Վերլուծաբանների կարծիքով, արժեքային դինամիկան պայմանավորված է Հունաստանի ներդրողներից լուրերի սպասումով: