Ամերիկյան գիտնականները պարզել են, թե ինչու է տխրում Facebook սոցիալական ցանցի օգտատերերի մեծ մասը: Պարզվում է, որ օգտատերերի տրամադրությունը փոխվում է ընկերների կենսուրախ լուսանկարներին նայելիս: Բայց այդ եզրահանգմանը գալու համար մասնագետները հարցում են անցկացրել մոտ հազար ուսանողների շրջանում: Գիտնականներն իմացել են, թե որքան ժամանակ են օգտատերերը անցկացնում Facebook-ում, որքան հաճախ է փոխվում նրանց տրամադրությունը և ինչի հետ է դա կապված:
Երջանիկ ընկերների նկարները մարդկանց ստիպում են տխրել և մտածել սեփական կյանքի մասին՝ արդյոք այդ կյանքում ամեն ինչ լավ է, շատերը ենթադրում են, որ ծանոթների կյանքը շատ ավելի հետաքրքիր ու հագեցած է, քան իրենց կյանքը:
«Մենք հազվադեպ ենք մտածում, որ մարդիկ ջանում են հրապարակել իրենց ամենագեղեցիկ լուսանկարները, որտեղ նրանք ուրախ ու երջանիկ տեսք ունեն, լինի դա երեկույթի, արձակուրդի կամ որևէ ընտանեկան տոնի լուսանկար: Մենք չենք մտածում, որ դա «երջանկության կենտրոնացում է նկարներում», ուստի և մենք սկսում ենք մտածել, որ մեր մերձավորի կյանքը շատ ավելի երջանիկ է, քան մեր սեփական կյանքը»,- ասում են հետազոտողները:
Ամենահետաքրքիրն այն է, որ իրենց առավել դժբախտ են համարում այն մարդիկ, որոնք Ինտերնետում մեծ քանակությամբ ժամանակ են անցկացնում: Գիտնականները խորհուրդ են տալիս համակարգչի առջև նստելու փոխարեն այցելել ընկերներին կամ էլ սեփական գեղեցիկ լուսանկարներն անել, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: