4 նոյեմբերի 2003 - 21:36 AMT
ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՎԵԼԱՑՆՈՒՄ Է ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱԽՍԵՐԸ
Հայաստանի 2004 թվականի բյուջեի նախագծում, որը նախօրեին կառավարությունը ներկայացրել է հանրապետության խորհրդարանին, պաշտպանության համար ծախսերը նախատեսված են 49 մլրդ. 628 մլն դրամի չափով (ավելի քան 85 մլն դոլար): Այդ գումարը գերազանցում է ընթացիկ տարվա պաշտպանության ծախսերը մոտավորապես 15 մլն դոլարով: