23 հունվարի 2012 - 11:01 AMT
Դավութօղլուն հրաժարվել է հանդիպել Քեթրին Էշթոնի հետ` Ցեղասպանության վերաբերյալ օրինագծի պատճառով

Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն մերժել է ԵՄ արտաքին գործերի և քաղաքական անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի` Բրյուսել այցելելու հրավերը:

Համաձայն թուրքական ԶԼՄ-ների, նման որոշումը կապված է այսօր ֆրնասիական Սենատում ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի քննարկման հետ:

Բացի այդ, Թուրքիայի Եվրամիության հարցերով նախարար և ԵՄ հետ բանակցությունների պատվիրակության ղեկավար Էգեմեն Բաղիշը, մեկնաբանելով բողոքի ակցիան Փարիզում, հույս է հայտնել, որ «այն կարթնացնի և խելքի կբերի նրանց, ով Ֆրանսիայում կայանալիք ընտրությունների նախաշեմին վախենում է կորցնել պաշտոնը»: