23 հունվարի 2012 - 11:39 AMT
Ռուբեն Հայրապետյան. Հայաստանի հավաքականը Կիպրոս ուսումնամարզական հավաքի կմեկնի երկու կազմով

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը Facebook-ի իր էջում գրել է, որ ազգային հավաքականը Կիպրոս ուսումնամարզական հավաքի է մեկնելու երկու կազմով:

«Փետրվարի 28-ին և 29-ին մեր հավաքականն անցկացնելու է երկու հանդիպում Սերբիայի և Կանադայի ընտրանիների դեմ: Թե ինչ կազմերով կխաղա մեր թիմը` կորոշի հավաքականի գլխավոր մարզիչը»,- գրել է Հայրապետյանը:

Փետրվարի 28-ին Հայաստանը կհանդիպի Սերբիային, իսկ 29-ին` Կանադային, հանդիպումը կկայանա Լիմասոլի «Ցիրիոն» մարզադաշտում: