23 հունվարի 2012 - 12:32 AMT
Փարիզում և Մոսկվայում ցույցեր տեղի կունենան ի նպաստ Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի

Հայ համայնքները տաբեր երկրներում ակցիաներ են կազմակերպում ի նպաստ Ցեղասպանությունների, այդ թվում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի:

Այդպես, Փարիզում օրինագծի ընդունման օգտին ցույցը տեղի կունենա Ֆրանսիայի խորհրդարանի շենքի առջև Երևանի ժամանակով 5.00-ին:

Իսկ Մոսկվայում Ֆրանսիայի դեսպանատան մոտ 16:00-ին տեղի կունենա պիկետ, որի կազմակերպիչն է «Ռուսաստանի հայերի միությունը»:

Ֆրանսիայի Սենատը օրինագիծը կքննարկի հունվարի 23-ին: