23 հունվարի 2012 - 17:29 AMT
Բեռնար Վալերո. Մենք Թուրքիային կոչ ենք անում հանգիստ լինել Ցեղասպանության վերաբերյալ օրինագծի հաշվով

Ֆրանսիան Թուրքիային կոչ է անում հանգիստ լինել ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման մասին օրինագծի հաշվով: Այդ մասին հայտնել է Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բեռնար Վալերոն, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Ֆրանսիան հսկայական նշանակություն է տալիս մեր հարաբերություններին Թուրքիայի հետ, հատկապես միջազգային և կրոնական հարցերում»,- նշել է նա:

Սենատն այսօր կքննարկի ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման մասին օրինագիծը, որը օրենքով ճանաչված ցեղասպանության ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազ. եվրոյի չափով տուգանք: