23 հունվարի 2012 - 19:45 AMT
Էսթեր Բենբասսա. Ցեղասպանության վերաբերյալ օրինագծի ընդունումը կանդրադառնա հայ-թուրքական հարաբերությունների վրա

Ցեղասպանության վերաբերյալ օրինագծի ընդունումը բացասաբար կանդրադառնա հայ-թուրքական հարաբերությունների վրա: Ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման մասին օրինագծի ընդունման վերաբերյալ քննարկմանը նման կարծիք է հայտնել Կանաչների կուսակցությունից սենատոր Էսթեր Բենբասսան:

«Մտածելով 1915թ. իրադարձությունների մասին` մենք հասկանում ենք, որ դա մի փաստ է, որը չի կարելի ժխտել: Մենք սպասում ենք այն օրվան, երբ Թուրքիան կընդունի պատմական իրողությունը, և մենք ներդաշնակության կգանք»,- հայտնել է նա:

Ավելի վաղ կանաչների կուսակցությունն արդեն արտահայտվել է օրինագծի ընդունման դեմ, որը Ֆրանսիայի կողմից ճանաչված ցեղասպանությունների ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազ. եվրոյի չափով տուգանք: