Ֆրանսիայի սենատորները քվեարկել են ցեղասպանությունների ժխտման քրեականացման մասին օրինագիծը չընդունելու մասին Սենատի Սահմանադրական հանձնաժողովի որոշման դեմ: Սա առաջին քայլն է օրինագծի ընդունման ուղղությամբ:
Ֆրանսիայի Սենատի Սահմանադրական հանձնաժողովը դեմ է հանդես եկել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին՝ ընդունելով սենատորների միջնորդությունը, որոնք դեմ են այս օրինագծին:
Օրինագիծը մերժելու մասին առաջարկությունն ընդունվել է 23 «կողմ» և 9 «դեմ» ձայներով, 8-ը ձեռնպահ են մնացել:
Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կքննարկի ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը, որը ստորին պալատի կողմից ընդունվել է 2011թ. դեկտեմբերի 22-ին: Օրինագիծը ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազ. եվրոյի չափով տուգանք: