23 հունվարի 2012 - 22:44 AMT
Իրանը նոր պատժամիջոցները «հոգեբանական պատերազմ» է համարում

Իրանը մերժել է Եվրոպական Միության կողմից ներմուծված նոր պատժամիջոցները` դրանք անվանելով «հոգեբանական պատերազմ»: Իսլամական Հանրապետության ներկայացուցիչների խոսքով` իրենք «կուժեղացնեն դիմակայությունը Իրանի միջուկային ծրագրի շուրջ»:

«ԵՄ կողմից պատժամիջոցների ներմուծումն ու էմբարգոյի սահմանումն իրանական նավթի վրա հոգեբանական պատերազմ է... Տնտեսական պատժամիջոցների ներմուծումն անտրամաբանական ու անարդար է, սակայն դա չի կանգնեցնի մեր երկրին սեփական իրավունքները պաշտպանելու գործում»,- հայտնել է Իրանի ԱԳՆ մամլո քարտուղար Ռամին Մեհմանփարասթը:

ԵՄ նոր պատժամիջոցները ուժի մեջ կմտնեն հուլիսի 1-ից, մինչ այդ տեղի կունենա դրանց աստիճանական ներմուծումն ու ուժեղացումը, գրում է MIGnews-ը: Այսպիսով, Արևմուտքը հույս ունի Իրանին ստիպել սահմանափակել իր միջուկային գործունեությունը: