23 հունվարի 2012 - 23:29 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Սենատը քվեարկել է Ցեղասպանության վերաբերյալ օրինագծում փոփոխությունների դեմ

Ֆրանսիայի սենատորները քվեարկել են ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման մասին օրինագծում փոփոխությունների դեմ:

Սենատորներն առաջարկում էին փոփոխություն կատարել ժխտման քրեականացման մասին կետում: Փոփոխությունները մերժվել են 81 «կողմ» և 171 «դեմ» ձայներով:

2011թ. դեկտեմբերի 22-ին ստորին պալատն ընդունել է ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը, որը ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազ. եվրոյի չափով տուգանք:

ՖՈՏՈՇԱՐՔ