23 հունվարի 2012 - 23:38 AMT
Սենատը որոշել է չվերադարձնել Ցեղասպանության վերաբերյալ օրինագիծը սահմանադրական հանձնաժողով

Ֆրանսիական Սենատը մերժել է ցեղասպանությունների ժխտման քրեականացման մասին օրինագծում ևս մեկ փոփոխություն: 42 «կողմ» և 116 «դեմ» ձայներով մերժվել է օրինագիծը սահմանադրական հանձնաժողովի դիտարկմանը վերադարձնելու մասին փոփոխությունը: Ընդհանուր առմամբ քվեարկությանը մասնակցել է 120 պատգամավոր:

Այսօր Ֆրանսիայի Սենատում քննարկվում է ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման մասին օրինագծի ընդունման հարցը: 2011թ. դեկտեմբերի 22-ին ստորին պալատն ընդունել է օրինագիծը, որը ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազ. եվրոյի չափով տուգանք: