24 հունվարի 2012 - 00:28 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Նատալի Գուլեն կքվեարկի Ցեղասպանության վերաբերյալ օրինագծի ընդունման օգտին

Ֆրանսիայի Սենատում ընթանում են ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի վերաբերյալ վերջին ելույթները:

Արմատական կուսակցությունից սենատոր Նատալի Գուլեն հայտնել է, որ կքվեարկի օրինագծի ընդունման օգտին:

Ավելի վաղ Գուլեն արտահայտվում էր օրինագծի ընդունման դեմ: «Հայերն արժանի են ավելիին, քան պարզապես նախընտրական քարոզարշավի մաս դառնալ»,- ասում էր սենատորը:

ՖՈՏՈՇԱՐՔ