24 հունվարի 2012 - 12:30 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Կարեն Բեքարյան. Սոչիի հանդիպումը ցույց տվեց, որ կողմերը կենտրոնացել են վստահության ամրապնդման վրա

Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի, Իլհամ Ալիևի ու Դմիտրի Մեդվեդևի Սոչիում կայացած հանդիպումը ցույց տվեց, որ ղարաբաղյան կարգավորման կողմերը կենտրոնացել են վստահության ամրապնդման վրա: Այդ մասին լրագրողներին է հայտարարել «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ-ի ղեկավար Կարեն Բեքարյանը: «Թուղթը չի կարող ինքնանպատակ լինել և կողմերը դա հասկանում են»,-ասել է նա: Անդրադառնալով շփման գծում միջադեպերի մոնիտորինգին ու հետաքննությանը՝ Կարեն Բեքարյանը նշել է, որ «միջնորդները պետք է առավել հետևողական լինել շփման գծում միջադեպերի հետաքննության գործում»:

Ըստ քաղաքագետի, Սոչիի հանդիպման բացթողումն այն էր, որ հերթական անգամ հայտարարության տակ բացակայում է ԼՂՀ պաշտոնական ներկայացուցիչների ստորագրությունը: «Իրական բեկում կարգավորման գործընթացում տեղի կունենա միայն այն ժամանակ, երբ ԼՂՀ ներգրավվի բանակցային գործընթացում»,-հայտարարել է քաղաքագետը:

Հունվարի 23-ին Սոչիում Սերժ Սարգսյանի, Դմիտրի Մեդվեդևի և Իլհամ Ալիևի հանդիպման ընթացքում քննարկվել է «այն հարցերի ողջ համալիրը, որոնք դեռևս համաձայնեցված չեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավրոման հիմնարար սկզբունքների նախագծում»: Նախագահները «կարծիքներ են փոխանակել կոնկրետ բարդ թեմաների շուրջ և հանգել այն եզրակացության, որ աշխատանքը պետք է շարունակել»,- ասել է ՌԴ ԱԳ նախարար: «Հանդիպման մասնակիցները ընդհանուր սկզբունքների շուրջ աշխատանքն արագացնելու պատրաստակամություն են հայտնել, որպեսզի հետո դրա հիման վրա անցնեն իրավաբանորեն պարտադիր հաշտության պայմանագրի մշակմանը»,- ասել է Ռուսաստանի արտգործնախարարը:

ՖՈՏՈՇԱՐՔ